¡Sorpréndeme!

Հայորդեաց Տուն Մոսկվա - ՎԱՐԴԱՆԻ ՄԱՀԸ (Լռեց) Vardani mah

2016-02-03 24 Dailymotion

Հայկական Հայրենասիրական երգ - Armenian Patriotic Song
ՎԱՐԴԱՆԻ ՄԱՀԸ
Գամառ Քաթիպա (Ռափայէլ Պատկանեան)

Լռեց: Ամպերը եկան ծածկեցին
Երկինքն ու լուսինն աչքէս խլեցին.
Մնացի մենակ` հոգիս վրդոված,
Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած:

Եւ այնուհետեւ ամէն իրիկուն
Մնում եմ լուսնի խաղաղ ծագելուն.
Նորա տխրամած դէմքը նայելիս`
Յիշում եմ թշուառ վիճակը ազգիս:

Ա՛խ, ցոլա՛, փայլէ՛, տխրադէմ լուսին,
Գուցէ՛ քու փայլից փայլ տաս եւ Հային,
Պատմէ՛ շատերուն Վարդանի մահը,
Կամ ի՞նչպէս կորաւ Հայ ազգի գահը,

Կամ ի՞նչ վեհ սիրով սիրում էր Վարդան
Մայրենի հողը - աշխարհն Հայաստան: