Ո՞Վ ԷԻՆՔ, Ի ՆՉ ԴԱՐՁԱՆՔ...
ԴԱՎԱՃԱ՛Ն Է ՆԱ, ՈՎ
ԼՌՈՒՄ Է ԴԵՌ
« Այս դառն օրերի մթնում մահաբեր,
Արնոտ խնջույքի այս սեւ զնդանում
Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,
Մատնի՛չ է, ով իր սուրը չի հանում...»
Վահան Տերյան
Դավաճա՛ն է նա, ով լռում է դեռ,
Դավաճա՛ն է նա, ով ձայն չի հանում,
Եւ այդպես ահա լռում ենք վախով,
Սակայն տանելով բեռը ստրուկի:
Եւ մեր լռությամբ գործում են նրանք`
Սատանային անգամ ծախելով հոգին,
Ազգ ու հայրենիք, վաղուց մոռացված`
Փուչ ու դատարկ փիլիսոփայություն:
Շահ ու զվարճանք, քծնում եւ պղծում`
Մի նոր հավատք եք էլի քարոզում,
Ոգին հայ ազգի Հուդայի նման
Ծախիք չարքին` դարձրիք ինքասեր:
« Գրպանի գյորա » ձեր ոտքն եք մեկնում`
Եւ տրորելով պատիվն անճարի,
Ու մագլցելով կյանքերի գնով`
Բարձր գագաթը ձեր պաշտոնների:
« Անպատիժ մեղքը հանցանք է ծնում »`
Եւ մենք մոռացանք խոսքերն իմաստուն,
Ու ոտքերի տակ ապրելով այսպես
Մեր զավակներին ստրուկ ենք դարձնում...
Եւ նեոնների լույսերի փայլով,
« Բրենդ ու էլիտար » իրենց գովազդով,
Շքախմբերով յուր թիկնազորի`
Դարձրել եք ճիվաղ մի ամբողջ ազգի:
Ո՞ր մեղքի համար` կհարցնեք երեւի,
Որ այդպես դարձանք օտարամոլի,
Պատիվ ու նամուս վաղուց մոռացած`
Երեկվա բոզին հրեշտակ դարձրած:
Սովետների ժամանակն անցավ,
Այն որ ավելորդ խոսքերի համար
Անծայր Սիբիրի տափաստաններում`
Վերջին կարապի երգն էին հիշեցնում:
Բիրտ ու բռնակալ նենգ բոլշեւիկներին,
Եկած նորերը հրեշ ավելի...
Եւ մեր պայքարը մոռացանք, ավա՜ղ`
Ու արդարության քաջերին անգամ:
Ազգովին ելանք մեր սուրբ պայքարին,
Որ բռնակալների ժամանակն անցնի,
Ու մեզ խաբեցին, խաբում են կրկին`
Եւ մատուցելով գավաթը թույնի:
Ու սրա՛նք եկան` նրանցից դաժան,
Որ անգամ խոսքը ցցի են հանում,
Պիտակներ տալով նենգ դավաճանի`
Ազգի « փրկիչ » են իրենց ձեւացնում:
Սակայն իրենք են գույները փոխում`
Ազգ ու դավանանք, կին եւ ընտանիք,
Առնում են, ծախում ինչ որ ուզենան,
Ելնում են կամաց` շալակն աշխարհի...
Անտարբեր ենք մեր իսկ լռությամբ,
Որ ազատամարտի հերոսներին քաջ`
Բախտից հալածված եւ հուսից զրկված,
Յուր իշխաններին գերի են դարձած:
Այդպես է եղբա՛յր օրենքը չարի,
Լռում ենք, ավա՜ղ, ծախելով անգամ
Եկող ապագան մեր իսկ թոռների`
Կարծու՞մ եք` այդպես ապրելը հեշտ է...
Անտարբեր եղանք չարի գործերին,
Որ դառնա հրե՛շ մեր իսկը բախտի,
Ու լռում ենք քծնելով այսպես`
Հարուստ, վաշխառու նենգ չինովնիկներին:
03/07/2012 թ. Վ.Հ © VH